Jump to content

Լատվիայի պատմության ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լատվիայի պատմության ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան և պատմության թանգարան
Երկիր Լատվիա
ՏեղագրությունՌիգա
ՀասցեLāčplēša iela 106, Rīga, LV-1003[1]
Հիմնադրվել է1869[1]
Մակերես26 980,8 քառակուսի մետր, 10 627 քառակուսի մետր
Հավաքածուի չափս842 514[1]
Կայքlnvm.lv
Քարտեզ
Քարտեզ

Լատվիայի պատմության ազգային թանգարան (լատիշ․՝ Latvijas Nacionālais vēstures muzejs), թանգարան Ռիգայում, որի ցուցադրությունը նվիրված է Լատվիայի պատմությանը։

Ռիգայի լատվիական համայնքի ստեղծվելուց մեկ տարի անց՝ 1868 թվականին, համայնքի գիտական հանձնաժողովն սկսել է նյութեր հավաքել լատվիական ազգային թանգարանի համար։ Սրանից առաջ գոյություն ունեցած թանգարաններն ունեցել են գերմանական կողմնորոշում։ 1869 թվականը համարվում է թանգարանի հիմնադրման տարեթիվը։

Առաջին ցուցադրության ստեղծման համար ընդունվում էին հնագիտական, ազգագրական, դրամագիտական հավաքածուներ, նյութեր աշխարհագրության, կենդանաբանության և բուսաբանության մասին։ Ազգագրական բնույթի առաջին ժամանակավոր ցուցադրությունը հաջողվել է հավաքել արդեն 1890 թվականին։

Թանգարանի զարգացման նոր խթան է տրվել 1896 թվականին, երբ Ռիգայում Համառուսական տասներորդ հնագիտական վեհաժողովի նախօրեին Լատվիայի տարբեր շրջաններում անցկացված տասը ազգագրական գիտարշավների արդյունքում հավաքվել է շուրջ 6000 թանգարանային ցուցանմուշ։

1903 թվականին թանգարանի համար ձեռք է բերվել Պաուլուչի փողոցի (այժմ՝ Մերկելի փողոց) վրա գտնվող շենքը։ 1905 թվականին տեղի է ունեցել թանգարանի բացումը։

1914 թվականին հասարակության կողմից հավաքված միջոցներով սկսվել է թանգարանային հատուկ շենքի շինարարությունը։ Շինարարությունն ընդհատվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և արդյունքում չի ավարտվել։

1920 թվականին թանգարանը տարածք է ստացել Ռիգայի դղյակում, իսկ 1924 թվականին ձեռք է բերել պետական կարգավիճակ և անվանվել Պետական պատմական թանգարան։ 1939 թվականին թանգարանի ֆոնդը կազմել է 150 000 միավոր։

Լատվիայի պետական կարգավիճակի բազմակի փոփոխությունների ժամանակ՝ 1940-1944 թվականներին, թանգարանը շարունակել է աշխատել։ 1944 թվականին գերմանա-ֆաշիստական զորքերի նահանջի ժամանակ թանգարանի թանկարժեք ցուցանմուշները տեղափոխվել են Գերմանիա, բայց հավաքածուն հաջողվել է ամբողջությամբ վերադարձնել Լատվիա թանգարանի Ազգագրական բաժնի աշխատակցուհի Մերիի Գրինբերգիի ջանքերի շնորհիվ, որն ուղեկցել է հավաքածուն դեպի Գերմանիա։

Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում թանգարանը մի քանի անգամ փոխել է անվանումը՝ կոչվելով Լատվիական ԽՍՀ-ի կենտրոնական պետական պատմական թանգարան (1944), Լատվիական ԽՍՀ-ի պատմական թանգարան (1956), Լատվիայի պատմության թանգարան (1989)։

1989 թվականին թանգարանի հավաքածուներն ունեին 571 000 միավոր։

2005 թվականի սեպտեմբերի մեկից սկսած թանգարանը կոչվում է Լատվիայի պատմության ազգային թանգարան։

2010 թվականի հունվարին թանգարանին է միացվել Լատվիայի նախագահ Կարլիս Ուլմանիսի նախկին ամառային նստավայրը (Ադոլֆ ֆոն Բինգերի կալվածքն արդյունքում դարձել է Լատվիայի «Dauderi» մշակույթի թանգարան)[2].

2013 թվականի հունիսի 20-ի հրդեհից հետո[3][4][5][6] Ռիգայի դղյակի տարածքում թանգարանը փակ է եղել այցելուների համար։

2014 թվականին թանգարանի ցուցադրությունը մասամբ տեղափոխվել է նոր շենք՝ Բրիվիբաս փողոցի 32-րդ տուն[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Muzeju statistika 2018 (լատիշ.) // Latvijas Atvērto datu portālsLatvijas Republikas Kultūras ministrija.
  2. «Отдел Национального музея истории Латвии «Даудери»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
  3. Пожар в Рижском замке локализован, выгорело 3200 квадратных метров («Neatkarigas Rita Avize», Латвия)
  4. «Пожар в Рижском замке». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  5. «Пожар в Рижском замке повредил музейные экспонаты». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
  6. «Пожар в Рижском замке (14 фото + HD-видео)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
  7. «Национальный музей истории Латвии (Бривибас булварис 32) для посетителей будет открыт 15 мая 2014 года выставкой «Янтарь — драгоценный камень Балтийского моря». С ноября открыты две части основной экспозиции — «Древняя история Латвии» и «Латвийская Республика 1918—1940»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատվիայի պատմության ազգային թանգարան» հոդվածին։